ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում շարունակվում են մայիսի 21-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը կշարունակի սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը։
Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի նաև մի շարք օրենսդրական նախագծեր երկրորդ ընթերցմամբ։
Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը: