Սպորտ

Հայաստանի լրագրողները Մոլդովայում մասնակցել են ֆուտբոլային մրցաշարի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի լրագրողները Մոլդովայում մասնակցել են ֆուտբոլային մրցաշարի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 18-ից 20-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է երկրորդ անգամ կայացած Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը մասնակցել են 8 լրագրողական թիմեր Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Ռումինիայից, Իսրայելից եւ Ադրբեջանից։

Վիճակահանության արդյունքում Հայաստանի թիմը հայտնվել էր «մահվան» խմբում՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Ռումինիայի թիմերի հետ։ Ցավոք, Հայաստանի լրագրողների թիմին այս անգամ չի հաջողվել հաղթահարել խմբային փուլը, եւ նրանք լքել են պայքարը, ինչպես եւ Մոլդովայի թիմը, որը նախորդ մրցաշարի հաղթողն էր։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Հայաստանի լրագրողների թիմի գործընկերը FlyOne Armenia ավիաընկերությունն էր։ Քիշնևում Հայաստանի թիմին աջակցել է Մոլդովայի հայ համայնքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում