Քաղաքականություն

Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

2 րոպեի ընթերցում

Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշեց, որ այդ շարժման քաղաքական ուժերը, դերակատարները և օրակարգը նույնն է, ինչ նախորդ տարիներին էր։

«Նույն քաղաքական ուժերն են, դերակատարները նույնն են, հայտնի են։ Թե ինչ կերպարանքով հանդես կգան, նախասիրության հարց է։ Որևէ նոր բան մենք այստեղ չենք տեսնում։ Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցյալում, դրանք ուղղակի նույնի կրկնությունն են։ Վազգեն Մանուկյանը փոխարինվել է Բագրատ սրբազանով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությանը չի՞ անհանգստացնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրա խոսքով՝ առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են շարժման հետ կապված հարցը, հիմա այդ հարցին անդրադարձ չի կատարվում։

Նա նաև անդրադարձավ Հանրապետության հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին՝ նշելով, որ անհնար է, որ որևէ երկրում իշխանությունը 100 տոկոսանոց աջակցություն ունենա, և Հայաստանը բացառություն չէ։

«Մենք դրանից ենթադրություն ենք անում, որ մեր աշխատանքը պետք է ավելի ուժեղացնենք և մարդկանց հասցնենք այն ամենը, ինչ կատարվում է։ Այստեղ կարծիքների բախում է, և ես որևէ աննորմալ և արտառոց բան չեմ տեսնում։ Բոլոր երկրներում պետք է լինի ընդդիմություն, ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, առաջարկի այդ օրակարգը հանրությանը, հանրության մի մասը պետք է այդ օրակարգին աջակցի։ Սա է տեղի ունենում, և սա նորմալ ժողովրդավարական գործընթաց է»,-եզրափակեց Սիմոնյանը։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Քաղաքականություն

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին

Քաղաքականություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում