ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեցուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման առաջարկով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ինչպես ավելի վաղհայտնել էր«Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը,մինչև ընտրությունների անցկացումը։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe 中文

«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին

Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով

Կիևի կողմնակիցները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինայի ագրեսիայի համար. Իրանի ԱԳՆ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին վեց ամիսներին աճել է 7․9 տոկոսով

Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված. նախաձեռնվել է քրեական վարույթ

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է