Հասարակական

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ ընկերության միջին օրական հասույթը վերջին ամսում աճել է շուրջ 4 մլն դրամով

1 րոպեի ընթերցում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ ընկերության միջին օրական հասույթը վերջին ամսում աճել է շուրջ 4 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթը մեկ շաբաթում կազմել է 172 մլն 975 հազար 750 դրամ, որը նախորդ շաբաթվա հասույթից ավելի է 9 մլն 592 հազար 100 դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Աշխատանքային օրերի կտրվածքով միջին օրական հասույթը կազմել է 28 մլն 251 հազար 930 դրամ, ոչ աշխատանքային օրերի համար օրական միջին հասույթը կազմել է 15 մլն 857 հազար դրամ: Վերջին մեկ ամսվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի միջին օրական հասույթը նախորդ ժամանակահատվածների համեմատ աճել է օրական շուրջ 4 միլիոն դրամով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով նշեց՝ 4 միլիոն դրամն օրական միջին հասույթի փոփոխության տեսանկյունից ահռելի թիվ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում