ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուգում մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ Ալմաթիում կայացած բանակցություններում քննարկված առանցքային հարցերը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կողմից առկա ամուր քաղաքական կամքը՝ հասնելու պայմանագրի կնքման հարցում վերջնական արդյունքի՝ կարևորելով հիմնարար սկզբունքներին և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառությունը: