Մշակույթ

«Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին

1 րոպեի ընթերցում

«Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համատեղ ջանքերով մայիսի 21-ին տեղի կունենա գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների ամփոփումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 21-ին ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա համերգով, որը կուղեկցվի նկարչի աշխատանքների ցուցադրությամբ (աշխատանքները՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից):

Ցուցահանդեսը կգործի մինչ հունիսի 6-ը։

Համերգային ծրագրում՝ Յ․Ս․Բախ, Կ․Մոնտեվերդի, Կ․Ջեզուալդո, Յ․Բրամս, Ա․Բրուքներ, Ֆ․Մենդելսոն, Ռ․Շուման, Հ․Վոլֆ եւ Ի․Ստրավինսկի։

Համերգը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում