Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ներկայացնում է ԱԺ առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը․ Խանդանյան

3 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ներկայացնում է ԱԺ առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը․ Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած հայտարարությունը ներկայացնում է ԱԺ-ի առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝անդրադառնալով ՌԴ դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի նամակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված։

«Ինձ նամակ է ուղարկել ՌԴ դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, որում հնչել է այն հարցը, թե արդյոք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթում հնչեցրած թեզերը կիսում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը և այն արտահայտում է Հայաստանի քաղաքացիների մոտեցումները։ Ես, իհարկե, անտրամաբանական եմ համարել այդ հարցին պատասխանելը, որովհետև, բնականաբար, Ազգային ժողովի նախագահը, երբ ներկայացնում է Հայաստանի ազգային ժողովը, ներկայացնում է նաև բովանդակությունը և այստեղ ակնհայտ է, որ այդ հարցի պատասխանն է՝ այո։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը նախագահը, այն ինչ հնչեցրել է, ներկայացնում է ԱԺ-ի առնվազն քաղաքական մեծամասնության դիրքորոշումը»,- ասաց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ պատասխան նամակում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը՝ իր շահերը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու տեսանկյունից։

«Նաև մտահոգություն եմ հայտնել ՌԴ դաշնային խորհրդի և պետական դումայի պատգամավորների կողմից հնչեցվող խոսույթի վերաբերյալ, որոնք չեն բխում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից, որոնք դարավոր կապեր ունեն»,- եզրափակեց Խանդանյանը։

Ապրիլի 22-ին Եվրամիության պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։

Այդ հայտարարության հետ կապված ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների հետ կապված հարցում պատրաստել և ուղարկել Հայաստանի խորհրդարան»։

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

Տնտեսություն

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Քաղաքականություն

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

Քաղաքականություն

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում