Մշակույթ

Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

3 րոպեի ընթերցում

Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում երեք օր կանցկացվեն հայկական մշակույթի օրեր։ Մայիսի 24-26-ը Պրահայի տարբեր հատվածներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Հայ ավանդական հագուստ, հայ ժամանակակից նկարիչների կտավներ, հայ ժողովրդական երգի համերգ. մշակութային օրերի ծրագիրն այսքանով չի սահմանափակվում։

3-.jpg (477 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «‎Հայկական տարազ և գեղանկարներ»‎ խորագրով ցուցադրության ընթացքում մայիսի 25-26-ը «Dům národnostních menšin» (Ազգային փոքրամասնությունների տուն) հանրությանը կներկայացվեն Տերյան մշակութային կենտրոնի նմուշները։ «ArtInsigt» հարթակի հետ համագործակցությամբ կներկայացվեն հայ նկարիչներ Հրաչյա Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Պետրոսյանի, Գևորգ Սարգսյանի (Ճալա/ Djala), Վահագն Համալբաշյանի, Լևոն Ֆլջյանի, Գագիկ Չթչյանի, ինչպես նաև Մոկո Խաչատրյանի և Հրանտ Հարությունյանի նկարները։

Օրերի շրջանակում մայիսի 26-ին Պրահայի Հայ առաքելական եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա սոպրանո Վարինե Մկրտչյանը։ Կանցկացվեն նաև դասախոսություններ հայ մշակույթի տարբեր տարրերի թեմաներով։ Մայիսի 25-ին Ֆրանսիական ինստիտուտի տարածքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «‎Նռան գույնը» ֆիլմը‎։

Տոնական միջոցառումները նախաձեռնել է հայ-չեխական «ČARM» կազմակերպությունը, որն ակտիվ գործունեություն է իրականացնում հայ մշակույթը Չեխիայում տարածելու ուղղությամբ։

«Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք փորձում ենք մշակույթի միջոցով սևեռել Եվրոպայի ուշադրությունը մեր երկրի վրա։ Այդ փաստը հաշվի առնելով՝ որոշեցինք հանդես գալ հայկական մշակույթը չեխ հանդիսատեսին ներկայացնելու նախաձեռնությամբ։ Արդեն հասցրել ենք իրականացնել մի շարք ծրագրեր։ Այժմ հերթը մշակույթի օրերի անցկացմանն է։ Այս օրերի ընթացքում մենք կներկայացնենք հայկական մշակույթի ներկապնակի մի փոքր հատված միայն, որն անտարբեր չի թողնի արտերկրի հանդիսատեսին»,-նշում է հայ-չեխական «ČARM» կազմակերպության հիմնադիր տնօրեն Բելլա Կնյազչյանը։

2-.jpg (485 KB)

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում