Հասարակական

«JAVA-Ծրագրավորման հիմունքները» գիրքը կօգնի հայերենով ծրագրավորում սովորել ցանկացողներին

2 րոպեի ընթերցում

«JAVA-Ծրագրավորման հիմունքները» գիրքը կօգնի հայերենով ծրագրավորում սովորել ցանկացողներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: DataArt-ի հայաստանյան գրասենյակում մայիսի 21-ին տեղի կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «JAVA-Ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրատարակչության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ գրքի հեղինակ Կարո Հակոբյանը տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ ևիր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։

FB_IMG_1715842030561.jpg (41 KB)

Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը և լեզուն, ինչպես նաև ծրագրավորման մտածելակերպը, տրամաբանությունը, մեթոդիկան։ Ուստի, այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ծրագրավորում կամ ցանկանում են ծրագրավորել մեկ այլ լեզվով։

Գրքից օգտվելու համար պարտադիր չէ ծրագրավորման մասին ունենալ նախնական գիտելիքներ։

Գիրքը նախատեսված է ուսանողների, ավագ դպրոցի և կրթական այլ համակարգերի աշակերտության, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն՝ առանց հավելյալ օժանդակության։

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նախաձեռնել է նոր «IT գրադարան» շարք, որը միտված է 21-րդ դարի ամենապահանջված ու ամենաբարձր վարձատրվող մասնագիտության հիմնավոր ուսումնասիրմանն ու յուրացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում