Հասարակական

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի մի հատվածը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/-Նորակերտ-/Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Նորոգվող 2կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով։

5.jpg (756 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ տասնյակ տարիներ այն չէր հիմնանորոգվել։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում է ավազակոպճային շերտ‚ կառուցվում են մայթերը‚ իջատեղեր և մուտքեր‚ տեղադրվելու են ջրահեռացման վաքեր‚ ասֆալտբետոնե ծածկ‚ ճանապարհը կահավորվելու է անվտանգության տարրերով։ Շինաշխատանքներում ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչները։

3.jpg (349 KB)

Շինաշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով‚ շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 345 մլն դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում