Պատմության գանձերը. Ք. ա. 23-22-րդ դարերին թվագրվող արծաթե սակրը՝ Հայկական լեռնաշխարհում իշխանության խորհրդանիշ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք. ա. 23-22-րդ դարերին թվագրվող արծաթե սակրը (կացին) հայտնաբերվել է Քարաշամբ հուշարձանի պեղումների ժամանակ «արքայական» կոչվող դամբարանից: Դամբարանը հայտնաբերվել է 1987 թվականին. այն ամբողջական համալիր է, որտեղ առաջին անգամ, ըստ մասնագետների, կացինը հանդես է գալիս ոչ թե պարզապես գործիք կամ զենք, այլ որպես իշխանության խորհրդանիշ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը նշեց՝ այն ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում բնակվող պետական կազմավորումները ունեցել են իրենց պատկերացումները իշխանության մասին:

«Քարաշամբի հայտնի դամբարանից՝ ի թիվս այլ գտածոների, հայտնաբերվել է արծաթե ծիսական սակր։ Մարտական սակրը ունեցել է ծիսական նշանակություն։ Այն շքահանդեսային զենքի հոյակապ օրինակ է։ Սակրը միաձույլ է, աղեղնաձև կորացված մարտական սայրը վերջույթներում թամբի ձև ունի։ Կոթառը սահուն անցումով միանում է հորիզոնական տեղադրված հենաձողին՝ շրիշակին, որի կենտրոնը պսակված է գնդաձև ելուսով։ Կոթառի կենտրոնում օվալաձև միջանցիկ անցք է՝ բռնակի համար նախատեսված։ Սակրը երկու երեսից եզերված է պարուրաձև ոլորված, չընդհատվող ռելիեֆով»,- նշել է մասնագետը:

Թե ինչու է հատկապես կացինը ձեռք բերել իշխանության խորհրդանիշի նշանակություն, Զոհրաբյանը բացատրեց՝ արդեն գոյություն ուներ դիցաբանություն։ Եվ, ըստ դիցաբանության, գլխավոր աստվածը աշխարհի հավասարակշռությունը, առանցքը, աջն ու ձախը կառուցում է կացնի միջոցով, երբ կացնով հարվածում է և բաժանում է աշխարհը երկու մասի: Ըստ նրա՝ կացինը իշխանության մեջ կարևոր նշանակություն է ձեռք բերել նաև որպես դատական վճիռ կայացնող գործիք:

«Այս նմուշը բացառիկ է, քանի որ տարածաշրջանում սա կացնի միակ օրինակն է, որն արծաթից է։ Համաժամանակյա նույն տիպի կացիններ շատ կան, բայց բոլորը պղնձից և բրոնզից են»,- նշում է նա։

Մասնագետն ընդգծեց՝ պատահական չէ, որ Քարաշամբի գավաթի վրա պատկերված է արքա/աստվածը, որը ձեռքում պահում է սակր, իսկ նրա դիմաց դրված է ռազմական ավարը։ Սա հենց խոսում է այն մասին, որ սակրը իշխանություն խորհրդանշող ատրիբուտ է, որը կարող էր օգտագործվել նաև ծիսակատարությունների ժամանակ։

Հայերեն العربية Español Русский

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել