Հասարակական

Էջմիածնում բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

1 րոպեի ընթերցում

Էջմիածնում բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածնում բերման ենթարկված անձինք 6 ժամ անց ազատ են արձակվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ ձերբակալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել։

Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Էջմիածնից 6 անձ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նշված անձինք պատրաստվել էին մասնակցել անհնազանդության ակցիաների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում