Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
1 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1136863.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում արդեն մեկ ամիս է գործում է նորակառույց մոդուլային մանկապարտեզը: Այն նախատեսված է 144 երեխայի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 500 մլն դրամ»,-գրել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում