Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին և գիտաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ համաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ելույթներ՝ ուղղված ուսուցիչների դերի, քաղաքականության և մասնագիտական զարգացման պայմաններին առնչվող տարատեսակ մարտահրավերներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը աշխատաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը ներկայացրել է ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը, դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունը: Նա անդրադարձել է ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր՝ փոփոխված համակարգին՝ կարևորելով յուրաքանչյուր ուսուցչի կարիքի վրա հիմնված վերապատրաստման և ատեստավորման գործընթացի կազմակերպումը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հայաստանյան փորձը միջազգային գործընկերների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Ներկայացված զեկույցներն ու քննարկումները հնարավորություն են տվել ծանոթանալու տարբեր երկրներում ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված քաղաքականություններին, ուսուցիչների և դպրոցների տնօրենների մասնագիտական զարգացման վերաբերյալ հետազոտություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում