Հասարակական

Ամփոփվել են Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթին ներկայացված հայտերը

2 րոպեի ընթերցում

Ամփոփվել են Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթին ներկայացված հայտերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվել են Սևանա լճի հանրային 6 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննել է յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։

Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվել են ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։

438095785_761971806124191_4970760626248793679_n.jpg (385 KB)

Հանձնաժողովը դիտարկել է դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։ Դրանք էին՝ համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին, առաջարկվող բարձր վճարի չափը, օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը), ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը), նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը), սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը, ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա), ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։

Հաղթող է ճանաչվել համար 1 և 3 հանրային լողափերի համար ներկայացված ծրագիրը։

438100138_761971709457534_4844005119651459406_n.jpg (273 KB)

Լողափերը գործում են 2012 թվականից, մեծ պահանջարկ ունեն հանգստացողների շրջանում, բարեկարգված և մասնակիորեն կահավորված են, ունեն ավազային ափ, իսկ ջրի խորությունն աստիճանական է։

Գտնվելու վայրը՝ Սևան քաղաքին հարակից ափամերձ հատված (0.94605 հա գտնվում է 1905․0 մ բացարձակ նիշից բարձր)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում