Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերականգնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը և բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաև պահպանվող տարածքներ կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) - 5,45 մլն ԱՄՆ դոլար աջակցություն և Շվեդիայի կառավարության կողմից 3,65 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաև բարելավելու լանդշաֆտների կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը։

Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքը, մեղմել անտառների մասնատվածությունը, բարձրացնել ծառածածկույթի խտությունն ու բարելավել անտեսված և լքված ջրաճահճային տարածքների կառավարումը:

Ի լրումն վերոնշյալ նպատակներին, ծրագիրը կխթանի կայուն տնտեսական գործունեությունը և էկոլոգիապես կայուն աշխատատեղերի ստեղծումը ընտրված գյուղական համայնքներում: Նոր և վերականգնված անտառներն ու ջրաճահճային տարածքները կնպաստեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կբարձրացնեն երկրի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:

«Հայաստանի գեղեցիկ բնությունը, լանդշաֆտները երկրի ամենամեծ արժեքներից են։ Այս ռեսուրսը վտանգված է տեխնածին անտառահատումների և լանդշաֆտի դեգրադացիայի պատճառով, ինչը պայմանավորված է համայնքների կողմից ոչ այդքան բնակենտրոն գործելակերպով և թույլ բնապահպանական վերահսկողությամբ: RESILAND ծրագիրը հասցեագրում է անտառների դեգրադացման խնդիրը՝ այլընտրանքային կենսամիջոցներով ապահովելով համայնքներին և ուժեղացնելով վերահսկողության մեխանիզմները՝ քաղաքականության շրջանակի բարելավման միջոցով»,- նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Հայաստանը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, որը բախվում է եզակի մարտահրավերի, քանի որ այն անտառներով աղքատ երկիր է. տարածքի միայն 11,2 տոկոսն է ծածկված անտառներով: Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ Հայաստանի անտառտնտեսության ոլորտը ներուժ ունի նպաստելու երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային բարեկեցությանը անտառների և լանդշաֆտների վերականգնման ջանքերով: Գոյություն ունեցող և նոր անտառների վերականգնումը, ջրաճահճային տարածքների պահպանումը և պահպանվող տարածքների ստեղծումը նույնպես նպաստում են բնական արժեքների և էկոհամակարգի ծառայությունների բարելավմանը: Ըստ առաջարկվող հաշվարկների, անտառի յուրաքանչյուր հեկտար տարեկան մի շարք էկոհամակարգային ծառայություններից միջինը կապահովի 417 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք (կամ տարեկան 138 միլիոն ԱՄՆ դոլար):

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ

Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել