Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» հիմնադրամն՝ անդրադառնալով ԼՂ-ում Հայրենական պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների՝ Ադրբեջանի կողմից ոչնչացմանը:

«Ադրբեջանի նախագահը կնոջ հետ «ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ այցելել են Խորհրդային Միության կրկնակի հերոս Հազի Ասլանովի գերեզմանին»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները։ Կարճ հաղորդագրությանը կից ներկայացվող տեղեկագրում կարդում ենք, որ «ադրբեջանցի ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում․․․ ռազմաճակատ է ճանապարհել իր 600 հազար որդիների ու դուստրերի, որոնցից 300 հազարը հերոսաբար զոհվել են մարտերում։ Արիության համար Ադրբեջանի ավելի քան 130 ներկայացուցիչներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման»։

Բնականաբար, Ադրբեջանն այս թվերի մեջ ներառում է նաև տասնյակ հազարավոր հայերին, որոնք զորակոչվել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից։ Ի դեպ, Խորհրդային Ադրբեջանից ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման արժանացած 8 հոգուց 2-ը Հովհաննես Բաղրամյանն ու Նելսոն Ստեփանյանն են։

Զավեշտ է, բայց Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմից «հարգում» է ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը, մյուս կողմից գրավված Արցախում համակարգված ոչնչացնում է այդ նույն հաղթանակի համար զոհված մարտիկներին նվիրված տասնյակ հուշարձաններ։

Ներկայացնենք ադրբեջանական վայրագության մի քանի օրինակ։ Մասնավորապես՝ Շուշիում ոչնչացվել է ծնունդով շուշեցի Նելսոն Ստեփանյանին նվիրված հուշարձանը։ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է Խորհրդային Միության մարշալ Արմենակ Խանփերյանցին նվիրված հուշահամալիրը՝ կիսանդրին և մարտական ինքնաթիռը։ 2024 թ․ Ստեփանակերտում ոչնչացվել է ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրին։ Ինքնին, այս գործողությունները ֆաշիզմի և վանդալիզմի ակնառու դրսևորումներ են»,- ընդգծված է «Գեղարդ» հիմնադրամի հայտարարության մեջ:

Հայերեն English Русский

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 5370-ը