Հասարակական

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենը

1 րոպեի ընթերցում

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Սիրելի բարեկամներ. սույն թվականի մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երևանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը: Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը»,-գրել է նա՝ խոստանալով մոտ օրերս խոսել իր պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների և խնդիրների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում