Հասարակական

ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը  205 միլիոն 882,8 հազար դրամ է  հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված  մի շարք  սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 205 միլիոն 882,8 հազար դրամից 115 միլիոն 678,9 հազար դրամը հատկացվել է Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման,

66 միլիոն 291 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման, Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատման, 6 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, Արփունք բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման, Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատման, Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատման, Ծովակ բնակավայրի 1 փողոցի, 11 փակուղի հասեցի ճանապարհի ասֆալտապատման, Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման համար։

12 միլիոն 144,6 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Գեղհովիտ և Լեռնակերտ բնակավայրերի ոռոգման ջրատարների կառուցման լրացուցիչ աշխատանքների համար։

6 միլիոն 716,5 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի,

5 միլիոն 051,8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի կապտաժների կառուցման լրացուցիչ աշխատանքների համար:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում