Տնտեսություն

Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 8 հազար դոլարը

1 րոպեի ընթերցում

Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 8 հազար դոլարը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվարկով համախառն ներքին արդյունքը կազմել է 8170 ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ՀՆԱ-ի՝ 2022 թվականի վերջնական հաշվետու և 2023-ի՝ վերանայված ցուցանիշները:

2023 թվականի ամփոփ տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն կազմել է 8170 դոլար (7464 եվրո կամ 3 մլն 206 հազար 674 դրամ): Ընդ որում՝ տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 1551 դոլար (նվազագույն նիշ), իսկ առավելագույն մակարդակին հասել է չորրորդ եռամսյակում՝ 2501 դոլար:

2022 թվականին ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով կազմել է 6661 դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում