Քաղաքականություն

«Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնել է, թե որ դեպքում վայր կդնեն մանդատները

1 րոպեի ընթերցում

«Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնել է, թե որ դեպքում վայր կդնեն մանդատները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան խմբակցությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով վայր դնել պատգամավորական մանդատները, սակայն մի պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը չմնա որպես վարչապետի պաշտոնակատար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

«Բայց պայմանը պետք է լինի պայման՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայներ ապահովելու համար: Ասում են ՝ երկու անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել. հրաժարական է տվել, բայց մնացել է վարչապետի պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն՝ հրաժարական է տվել, թե ոչ»,–ասաց Խաչատրյանը:

Ավելի վաղ անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին՝ Ալեն Սիմոնյանըընդդիմությանը առաջարկել էր վայր դնել մանդատները, որ արտահերթ ընտրություններ լինեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում