Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է ան­դրադառնալ նրբորեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը:

Հարց -Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը ս.թ. ապրիլի 29-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ասել է նաև, թե Հայաստանը պատրաստակամ չէ համագործակցելու անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզաբանելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան- Հարկ ենք հա­մա­րում նշել, որմեկ անգամ ևս հաստատում ենքհայկական կողմի պատրաստակամությունը հանդիպել և բովանդակային քննարկումներ ունենալհայ-ադրբեջանականռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորածների, պատանդառվածների և գերեվարվածների հարցերով զբաղվող ադրբեջա­նա­կան համապատասխան կառույցի հետ՝ նպատակ հետապնդելով մեկընդմիշտ լու­ծել ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած, պատանդառված, գերեվարված անձանց հետ կապված բոլոր հարցերը: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հայկական կողմը 1990-ական­ներից ունի 777, իսկ 2020 թ-ից հետո՝211 գտնվելու վայրն անհայտ անձ, ինչպես նաև պատանդառված և գերե­վար­ված 23 անձ:

Միևնույն ժամանակ, անթույլատրելի է Ի. Ախունդովի կողմից հնչեցված մե­ղադրանքներն առ այն, թե իբրև 1990-ականներին տեղի ունեցած ռազմական գոր­ծողությունների ընթացքում հայկական կողմն իրականացրել է ահաբեկ­չա­կան գործողություններ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ, իսկ դրանից հետո՝ էկո­ցիդ, վանդալիզմ, գերեզմանների նպատակաուղղված ոչնչացում: Նման մե­ղա­դրանքներով հանդես գալն անտրամաբանական է այնքանով, որ այս պա­հին ակնառու են Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի տեղա­հան­ման, ադրբեջանցիների կողմից այնտեղ գտնվող հայկական պատմամ­շա­կու­թա­յին կո­թող­ների և գերեզմանների ոչնչացման, պատերազմի ժամանակ ադր­բեջանցի զին­վորների կողմից հայ զինծառայողների սպանությունների և ցու­ցա­բեր­ված անմարդկային վերաբերմունքի, քաղաքացիական անձանց գնդա­կա­հա­րութ­յուն­ների, դիակների խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ փաս­տա­կան տվ­յալները, այդ թվում ադրբեջանցիների կողմից համացանցում տա­րած­ված տե­սանյութերըև լուսանկարները:

Ինչ վերաբերում է Ի.Ախունդովի այն պնդմանը, թե իբրև անհայտ կո­րած­ների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը գտնվում է հայկական կողմի մոտ և միայն համագործակցության միջոցով հնարավոր է պարզություն մտցնել եր­կու կողմերի անհայտ կորածների ճակատագրերում, ապա տեղին է հիշա­տա­կել, որ ս.թ. հունվարի 27-ին «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) ան­ձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի պաշտոնական հայ­տարարությունը, որում հստակ նշված են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020 թ. պա­­տերազմի ընթացքում հայկական կողմում մնացած դիերի ու մասունքների վե­րա­բերյալ հայկական կողմից Ադրբեջանին տրամադրված տեղեկություններ: Նշված համատեքստում հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2022թ-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա կատարած հարձակման արդյունքում զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում, չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել: Տեղին է հիշել նաև բռնի անհետացած հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց վերաբերյալ առ­կա են ադրբեջանցի զինծառայողների կողմից արված տեսանյութեր, որոնք վկա­յում են նրանց գերեվարվելու և ողջ մնալու մասին, սակայն ադրբե­ջա­նա­կան կողմը նրանց ողջ կամ գերեվարված լինելու վերաբերյալ հայտնում է, որ տե­ղեկություններ չունի, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում անհայտ կորած անձանց որոնման հարցերում ադրբեջանական կողմի իրական միտումները կասկածի տակ դնելու համար:

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պա­տան­դառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է ան­դրադառնալ նրբորեն, գիտակցելով, որ ցանկացած մեղադրանք և հնչեցված ցանկացած միտք կարող է այս կամ այն կերպ ազդել այդ անձանց՝ ար­դեն իսկ հոգեբանական բարդ դրության մեջ գտնվող հարազատների և մտե­րիմ­ների սպասումներիուակնկալիքների վրա, ինչով պայմանավորված՝ադր­բե­ջան­ցի մեր գործընկերներին առաջարկում ենք լինել առավել կառուցողական, զերծ մնալ անհարկի մեղադրանքներից, իսկ առկա հարցերն ու խնդիրները լու­ծել բացառապես փոխըմբռնման մթնոլորտում:

Հայերեն العربية Español Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում