ՀՌՀ-ի վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ և առանց իշխանությունների միջամտության․ Տիգրան Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ և առանց իշխանությունների միջամտության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

Հակոբյանը ներկայացրեց այդպիսի եզրակացության հիմքերը։

«Յուրաքանչյուր տարվա ավարտին և նախորդ տարի նույնպես հանձնաժողովը գրավոր պաշտոնական հարցումներ է ուղարկում բոլոր լիցենզավորված հեռարձակողներին, բոլոր ցանցային օպերատորներին հետևյալ հարցադրումով․ արդյոք իշխանության տարբեր ճյուղերի կողմից եղել են խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքեր։ Եվ, ի պատասխան, էական նշանակության բողոքներ մենք չենք ստացել, որոնք հանձնաժողովի միջամտության կարիքն ունեն։

Այս խնդրով տարբեր հրապարակումներում և հանրային ելույթներում ևս մենք էական շեղումներ չենք տեսել։

Տարատեսակ դիմումներ ստանում ենք, բայց այս խնդրի առնչությամբ բողոքներ ևս չեն եղել։

Եվ ամենակարևորը մենք ամենօրյա ռեժիմով, ոչ ֆորմալ եղանակով աշխատում ենք բոլոր հեռարձակողների հետ։ Բավականին մեծ թվով դժգոհություններ կան, սակայն դրանք վերաբերելի չեն հեռարձակողների վրա ճնշումներ գործադրելու խնդրի հետ»,- ասաց Հակոբյանը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան