Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահի հետ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

ՀՀ արտգործնախարարի փոխանցմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կապը և կատարցի պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տևական կայունության հասնելու ջանքերը։

«Գնահատում եմ Կատարի Մաջլիս ալ-Շուրայի խոսնակ Հասան բեն Աբդուլլահ Ալ Ղանիմիի հետ հետաքրքիր զրույցը ՝ Հայաստան-Կատար օրակարգի, արաբական երկրների հետ կապերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին:

Ընդգծելով տնտեսական և տրանսպորտային կապը՝ ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը և տևական կայունությանն ուղղված ջանքերը»,- նշված է Միրզոյանի գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում