Քաղաքականություն

Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթացող «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է, որովհետև երբ նույն սոցիալ-հոգեբանական շերտը դիտարկում ենք, տեսնում ենք, որ պատերազմն էլ մեծ կապ ունի արտագաղթի հետ, որովհետև Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով։ Խաղաղության օրակարգը դրա մասին է, որ մենք համընդհանուր դարձած այդ երևույթը, թե ոնց ենք մեր տղաներին իքս տարիքից աշխատում, որ Հայաստանից դուրս ապրի, որ բանակ չգնա։ Այդ երևույթը գիտենք բոլորս, բայց չենք խոսում դրա մասին։ Հարց՝ ի՞նչու չենք խոսում։ Պետք է խոսենք դրա մասին»,-ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում