Մշակույթ

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՄՈՍԿՎԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնում կազմակերպվել է դուդուկի երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը հանդես են եկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն իր խոսքում ընդգծել է, որ Ցեղասպանությունը հայ ժողովրդի մեծ ցավն է, որն այսօրինակ միջոցառումներով դառնում է ընդհանուր և համամարդկային:

Իսկ դուդուկն ընտրվել է՝ որպես հայի հոգու խորքն արտացոլող յուրահատուկ գործիք և ներկայացվել հայկական մշակութային ժառանգության համատեքստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում