Զախարովան հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարունակում է գործել

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտմանն ու Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելուն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարունակում է գործել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչն այդ մասին հայտարարել է ապրիլի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը, որն ընդունվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից, պահպանում է իր արդիականությունը։ Երեք կողմերից որեւէ մեկը այդ պայմանավորվածությունները չի չեղարկել»,- նշել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ հայտարարությամբ հրադադար էր հաստատվել Լեռնային Ղարաբաղում, որի վրա ռազմական հարձակում էր ձեռնարկել Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել էր հարձակման ընթացքում, որոշ շրջաններ էլ Ադրբեջանի վերահսկողությանը տակ անցան ստորագրված հայտարարությամբ։ Համաձայնագրում նշված է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են հայտարարության ստորագրման պահին, սակայն դրանից հետո Ադրբեջանը բազմիցս խախտել էր շփման գիծը, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին հարձակվեց ԼՂ-ի վրա և ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցրեց ԼՂ տարածքը՝ էթնիկ զտման ենթարկելով հայ բնակչությանը։ 120 հազար մարդ Ադրբեջանի հարձակման հետևանքով ստիպված եղավ լքել Լեռնային Ղարաբաղը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված էր նաև, որ ԼՂ-ում տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմը, որը պետք է ապահովեր ԼՂ բնակչության անվտանգությունը, սակայն նրանց ներկայության պայմաններում Ադրբեջանին հաջողվեց ագրեսիվ հարձակմամբ ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը, իսկ 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների որոշմամբ լքում է Լեռնային Ղարաբաղը։

Հայերեն العربية Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ