Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Ծիծեռնակաբերդում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հիշատակի արարողությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Today, as we commemorate the 109th anniversary of the #ArmenianGenocide, I attended a poignant ceremony at the #Tsitsernakaberd Genocide Memorial in honour of the innocent Armenian victims of 1915-23.#NeverAgain #Resilience pic.twitter.com/gUKm1xMcT7
— Ambassador Eric De Muynck (@BelgiumArmenia) April 24, 2024
«Այսօր, երբ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցի հուզիչ արարողության՝ ի պատիվ 1915-1923 թվականների անմեղ հայ զոհերի»,- գրել է դեսպանը։