Քաղաքականություն

Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

1 րոպեի ընթերցում

Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը կարծում է, որ չի կարելի թույլ տալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության կրկնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Հայոց ցեղասպանության տարելիցին իմ աներեր աջակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հայերին։ Մարդիկ, ովքեր հետապնդվում և գերեվարվում են իրենց էթնիկ պատկանելության պատճառով, պետք է ամեն գնով պաշտպանվեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի»,- նշել է Կովաչևը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում