ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին՝ հիշեցնելով, որ Եվրոպական խորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Օսմանյան կայսրության տարածքում 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր մենք ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- նշել է Կալյուրանդը։