Մշակույթ

Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն, որը վարելու է միջոցառումների օրացույց՝ ներառելով հայ համայնքին առնչվող բոլոր կազմակերպությունների և միությունների գործունեությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը (БТА):

Կենտրոնն օրհնել է Տեր Դիրայր քահանա Հադավյանն, ով Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի ներկայացուցիչ Տաթև արքեպիսկոպոս Ակոպյանի ներկայացուցիչն է։

Նորաբաց կենտրոնը կանցկացնի թրեյնինգներ, դասախոսություններ, շնորհանդեսներ և հանդիպումներ հայ մշակույթի, արվեստի, կրթության և գիտության հետ առնչվող անձնավորությունների հետ և կզարգացնի բուլղարացի և հայ ժողովուրդների հարաբերությունները:

Մշակութային կենտրոնի բացմանը ներկա են եղել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Վառնայի քաղաքապետ Բլագոմիր Կոցևը և նրա տեղակալներ Իլյա Կոևը, Խրիստո Ռաֆաիլովը և Իլիա Պոպովը, Վառնայի քաղաքապետարանի քարտուղար Սիլվա Կրիկորյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևը և Վառնայի քաղաքային խորհրդի նախագահ Խրիստո Դիմիտրովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում