Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երիտթուրքերի կողմից նախապես կազմակերպված, համակարգված ու կյանքի կոչված Հայոց ցեղասպանությունը, ըստ Եվրոպական խորհրդարանի Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսի, մարդկության ամենասարսափելի վայրագություններից է, որի ընթացքում 1․5 միլիոն մարդ բնաջնջվեց ամենադաժան ձեւով՝ այդ թվում երիտասարդներ, ծերեր, կանայք ու երեխաներ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մավրիդեսն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եւ վերահաստատել է Ցեղասպանության զոհերի հիշատակը, պատմական ճշմարտությունն ու արդարությունը, ինչպես նաեւ հայ ժողովրդի պայքարը պաշտպանելու իր պատրաստակամությունը։

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ կատարվող հանցագործության ընդլայնումն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական քաղաքականություն, որը ապագայում նման հանցագործությունների կրկնության համար սերմ է։ Դեռևս վերջերս մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի էթնիկ զտումներին, ինչին հաջորդել է այնտեղ գտնվող ցանկացած քրիստոնեական և հայկական ժառանգության մշակութային ցեղասպանությունը։ Հետեւաբար, Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պետք է քննարկվի որպես պատմական հիշողության իրադարձություն, այլ որպես դաս ներկայի ու ապագայի համար», - ասել է եվրախորհրդարանական Կոստաս Մավրիդեսը՝ հավելելով, որ հարցը միայն Ցեղասպանությունը իրադարձությունից հետո դատապարտելը չէ, այլ անել անհրաժեշտ ամեն ինչ դրա կրկնությունը կանխելու համար։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայերեն العربية English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան