Քաղաքականություն

Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

Դեսպան  Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողում ՀՀ ներկայացուցիչ Վահե Գևորգյանը հանդիպել է հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը հանձնաժողովի գործադիր քարտուղարին է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը։

Շնորհավորելով դեսպան Գևորգյանին նշանակման կապակցությամբ՝ Արմիդա Սալսիա Ալիշյահբանան կարևորել է Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցությունը և հանձնաժողովի աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը։ Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը՝ այդ համատեքստում ընդգծելով ՄԱԿ-ի և տարածաշրջանային հանձնաժողովների հետ սերտ գործակցության կարևորությունը։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների համակողմանի և ներառական զարգացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորություններին։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ապրիլի 22-26-ը Բանգկոկում ընթացող Հանձնաժողովի 80-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում