Սպորտ

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. նա առնվազն բրոնզե մեդալ ունի

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. նա առնվազն բրոնզե մեդալ ունի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դուրս եկավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Նարեկ Մանասյանը մրցեց Մոլդովայից Անդրեյ Զապլիտնիի հետ և գերազանցեց նրան: Մանասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչը, որը կկայանա ապրիլի 25-ին:

Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել Նարեկ Հովհաննիսյանը,Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում