Երևանի մետրոպոլիտենն ապրիլի 24-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից, ընդգծելով, որ աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 01։00-ին։