Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում
![Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1135338.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 22-ին ժամը 12։36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Փրկարար ծառայությունը, նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։