Հասարակական

Դեպի Երևան ու Երևանից մեկնող չվերթները հետաձգվել են թռիչքուղում իրականացվող աշխատանքների պատճառով

1 րոպեի ընթերցում

Դեպի Երևան ու Երևանից մեկնող չվերթները հետաձգվել են թռիչքուղում իրականացվող աշխատանքների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Երևան ու Երևանից մեկնող ավելի քան մեկ տասնյակ չվերթ հետաձգվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը հաստատեց, որ թռիչքները հետաձգվել են մինչև ժամը 13։30-ը։

«Հետաձգումների պատճառը վազքուղու հատվածում իրականացվող աշխատանքներն են, ինչով պայմանավորված՝ մինչև 13:30-ը թռիչքներ և վայրէջքներ չեն իրականացվում »,-ասաց Մողրովյանը։

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Երևանից ուշացմամբ կիրականացվեն դեպի Կապան, Վենետիկ, Աբու-Դաբի, Շարժա, Դուբայ ու հակառակ ուղղությամբ չվերթները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում