Հասարակական

Գյումրիում այս տարի նախատեսվում է ավելի շատ ծառատունկ կազմակերպել

1 րոպեի ընթերցում

Գյումրիում այս տարի նախատեսվում է ավելի շատ ծառատունկ կազմակերպել

ԳՅՈՒՄՐԻ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այս տարի նախատեսվում է ավելի շատ ծառատունկ կազմակերպել։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հերթական ծառատունկին լրագրողներին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Վարգես Սամսոնյանը։

«Մոտ 3.000 ծառ, 10.000 թուփ, 27.000 ծաղկասածիլ ենք ունենալու և տնկելու քաղաքում այս տարի: Գործարանային փողոցի անտառաշերտի ստեղծման հիմքը դրել ենք 2018 թվականին՝ Մարտիրոսյան եղբայրների հետ համատեղ: Տեխնիկա ենք տրամադրել, հող ենք բերել, իրենք էլ իրենց հերթին հարթեցրել են, ոռոգման համակարգ են անցկացրել, սոճիներ են բերել, մենք էլ այսօր գիհի տեսակի ծառեր ենք բերել: Համատեղ իրականացնում ենք այս գեղեցիկ անտառաշերտի ստեղծումը: Նախատեսում ենք այս հատվածում նաև հեծանվային ուղի և մարզահրապարակ ունենալ»,-ընդգծել է Վարդգես Սամսոնյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ տարվում են աշխատանքներ՝ քաղաքում 3-4 ոռոգման համակարգեր ունենալ ուղղությամբ։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում