Տնտեսություն

Հայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետի փոփոխություն է կատարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը:

«Համատարած հայտարարագրման ժամկետը նախատեսված էր մինչև մայիսի 1-ը, բայց օրենսգրքում ասում է՝ եթե հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվանից ավելի ուշ է տեղադրված լինելու հաշվարկը, ապա այդ դեպքում վերջնաժամկետը երկարում է այնքան օրերի չափով, որքան ուշ է տեղադրվել հաշվարկը: Հաշվարկը տեղադրվել է մարտի 21-ին, վերջնահաշվարկը մայիսի 1-ից տեղափոխվել է հուլիսի 22-ը: Մինչև այդ պետք է հաշվարկները ներկայացնել: Եթե անձը նույնականացման քարտի խնդիր չունի, ապա լավ կլինի, որ ավելի շուտ ներկայացնի, որպեսզի համակարգն ամբողջությամբ աշխատի»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում