Քաղաքականություն

Հայաստանի եվրաինտեգրումն ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ կատարվում են շատ կարևոր քայլեր․ փորձագետ

8 րոպեի ընթերցում

Հայաստանի եվրաինտեգրումն ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ կատարվում են շատ կարևոր քայլեր․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները բավականին սերտացել են, և երկուստեք արվում են շատ կարևոր քայլեր՝ համագործակցությունը խորացնելու և Հայաստանի եվրաինտեգրումն ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև առկա հարաբերություններին։

«Դրա հետ մեկտեղ դեռ կան բավականին լուրջ խնդիրներ, որոնք մենք՝ որպես ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմ, մատնանշել ենք։ Դրանք կապված են որոշակի ոլորտներում «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման հետ։ Այդ առթիվ մշակել ենք նաև խորհրդատվական կարծիքներ, ներկայացրել ենք կառավարությանը, ամփոփել ենք մեր գնահատականները նախորդ տարվա վերաբերյալ տարեկան զեկույցում, որոնք արդեն իսկ հրապարակված են»,- տեղեկացրեց Հակոբյանը։

Նա հավելեց, որ այդ խնդրահարույց պրոբլեմներն առկա են հիմնականում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։

«Նշված երեք ուղղություններով բարեփոխումները վերաբերում են հենց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրով ստանծնած էական հանձնառություններին, որոնք չկատարելը ընդհանրապես կարող է հիմք դառնալ համաձայնագրի խզման համար։ Խոսքը հատկապես մարդու հիմնարար իրավունքների հետ կապված իրավիճակի մասին է, որտեղ դեռ կան չլուծված խնդիրներ։ Այն քայլերը, որոնք ձեռնարկվում են նշված ոլորտում իրավիճակը բավարարելու ուղղությամբ, դեռ բավարար ու համաչափ չեն»,- ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով Եվրամիության հետ համագործակցության անվտանգային բաղադրիչին՝ մեր զրուցակիցն առանձնացրեց հատկապես ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը Հայաստանի համար։

«Շատ կարևոր է այն, որ նախորդ տարվա սկզբից ԵՄ-ի հետ սկսվեց անվտանգային հարցերով երկխոսությունը։ Փետրվարին լրացավ ԵՄ դիտորդական առաքելության ՀՀ-ում տեղակայվելու մեկամյակը։ Մեր սահմաններին դիտորդների ներկայությունն ավելի շատ գնահատելի է մարդկանց մոտ հոգեբանական անվտանգային ընկալումներ ձևավորելու տեսանկյունից։ Նրանց ներկայությունն ապացուցեց, որ նրանք էականորեն ու դրականորեն ազդում են Հայաստանի սահմանների անվտանգության վրա։ Դիտորդները ճիշտ և օբյեկտիվ պատկերն են փոխանցում Բրյուսելին, երբ լինում են ոտնձգություններ մեր սահմանների նկատմամբ։ Թեև դիտորդական այդ առաքելության մասին մեր հասարակության ներսում տարածվում է ապատեղեկատվություն, բայցևայնպես, նրանք գործնականում շատ համեստերոն, անձայն, անխոնջ, օրնիբուն աշխատանք են կատարում, որպեսզի հնարավորինս ապահովեն մեր սահմանների անվտանգությունը։ Լավ է, որ նրանց կազմը վերջերս ընդլայնվեց։ Հայկական կողմը պետք է աշխատանք տանի, որպեսզի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մնալու ժամկետը երկարաձգվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Հակոբյանի կարծիքով՝ որքան ՀՀ իշխանությունները լավ աշխատեն և ժողովրդավարական բարեփոխումների մակարդակը պատշաճ աստիճանի բարձրացնեն, այդքան ավելի շատ ոլորտներում մենք կլինենք հավակնոտ՝ երկխոսության շնորհիվ ակնկալելով ավելի մեծ աջակցություն, այդ թվում անվտանգության բնագավառում։

«Կարևոր է այն հանգամանքը, որ օգնությունը լինի կարիքահեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք շարունակենք լավ թիրախային աշխատանքը նաև ԵՄ առանձին երկրների հետ։ ԵՄ-ն միայն Եվրահանձնաժողովը կամ Եվրախորհրդարանը չէ։ Կենսական հարցերում հենց առանձին երկրների ձայնն է սովորաբար ստանում որոշիչ նշանակություն։ Պետք է ոչ միայն սերտորեն աշխատենք Բրյուսելի, այլև ԵՄ անդամ պետությունների հետ՝ այնտեղ գործող մեր դեսպանների և այստեղ հավատարմագրված դիվանագետների ու դիվանագիտական հաստատությունների միջոցով»,- նշեց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահը։

Հակոբյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն ուղղված չէ երրորդ երկրի, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Նա ընդգծեց, որ Իրանի հետ մեր հարաբերությունները բավականին լավ մակարդակի վրա են, ուստի պետք է մեր հարևանի մոտ ձևավորենք հստակ ընկալում, որ ինչ արվում է Հայաստանի եվրոպականացման ուղղությամբ, համապատասխանում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումներին, հավակնություններին, ցանկություններին և որևէ կերպ չի կարող ուղղված լինել Իրանի դեմ։ Հակոբյանը շեշտեց, որ Հայաստանն այս պարագայում զուտ հետամուտ է իր շահին, ինչը բերում է բերակեցություն, անվտանգություն և խաղաղություն։

Պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն պատրա՞ստ է արդյոք այսօր լիարժեքորեն ինտեգրվել եվրոպական տնտեսությանը, մեր զրուցակիցն ընդգծեց՝ այս պահին դա անիրատեսական է, սակայն հավելեց, որ կառավարությունն իրավամբ որդեգրել է տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղին։

«Պետք է նաև այս ուղղությամբ խթանել համագործակցությունը, որպեսզի հայկական ապրանքերն իրենց որակով ու մրցունակությամբ կարողանան մտնել եվրոպական շուկաներ, որպեսզի մեծացենք մեր արտահանման ծավալները։ Այդ առումով անհրաժեշտ է նաև աստիճանաբար նվազեցնել կախվածությունը ռուսական շուկաներից և աշխատել ապրանքները եվրոպական շուկաներում առկա չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Եթե իսկապես ցանկանում ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, ապա պետք է իրականացնենք հետևողական աշխատանք։ Դա պետք է ավելի շուտ սկսված լիներ, հենց հեղափոխությունից հետո, սակայն պատերազմն ու հետագա զարգացումները մեզ զգալիորեն խանգարեցին։ Լավ է, որ գոնե հիմա է դա արվում»,-մանրամասնեց Հակոբյանը։

Անդարդառնալով ԵՄ երկրիների ու Հայաստանի միջև վիզաների ազատականացման խնդրին՝ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահը նշեց, որ մեր պետությունն ինտենսիվորեն աշխատում է նաև այդ ուղղությամբ։

«Քաղհասարակությունն էլ ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումներում մշտապես բարձրացնում է այդ հարցը, որը պահում ենք նաև մեր ուշադրության ներքո՝ հաշվի առնելով վիզային ռեժիմի դյուրացման գործընթացում առկա մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնք նույնպես քննարկման առարկա են։ Վիզաների ազատականացման մասով կան որոշակի պայմաններ, որոնք Հայաստանը պետք է բավարարի։ Կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը վերաբերում է մեր երկիրն այնպիւսի պետությունների շարքին դասելուն, որտեղ իսկապես մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը պատշաճ մակարդակի վրա է։ Անհրաժեշտ է այդ ոլորտում առկա մի շարք հանձնառությունները կյանքի կոչել, մասնավորապես ընդունել հակախտրականության մասին օրենքը։ Ոմանք, ենթարկվելով խտրական վերաբերմունքի, այդ հիմքով դիմում են ԵՄ երկրներին՝ խնդրելով ապաստան, հետևաբար Մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակի ապահովումը դառնում է առաջնային խնդիր»,-եզրափակեց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահը։

Մանվել Մարգարյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական. Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ տեղի ունեցավ տոնական միջոցառում

Արտաքին քաղաքականություն

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական. Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ տեղի ունեցավ տոնական միջոցառում

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

Մշակույթ

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Քաղաքականություն

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Տնտեսություն

Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում