Քաղաքականություն

Կառավարության խնդիրը ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Կառավարության խնդիրը ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ կառավարությունը հրաժարական տար և նոր ընտրություններ լինեին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականին վերընտրվել է այլ խոստումներով։

Քաղաքացու հարցին պատասխանելով՝ Փաշինյանը նշեց՝ չի համարում, որ այդպես պետք է լինի։ «Այն, ինչ մենք հիմա անում ենք աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արձագանքն է։ Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություններ անել, հիմա Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև է պատերազմ, դրանից հետո այլ երկրների միջև կարող է պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն կունենա։ Կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետև դա է ապրելու և զարգանալու պայմանը։ Մեր նախընտրական ծրագրում չկա մի կետ, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց՝ եթե կարողանան իրականացնել այն, ինչ մտածել են, Հայաստանը կստանա իրական ինքնիշխանություն ու անկախություն։ «2026 թվականին ընտրություններ են լինելու, եթե որոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այն, ինչ ինքն անում է, անում է նրա համար, որ Հայաստանը իսկապես անկախ պետություն դառնա, ոչ թե ֆորպոստ։ «Ես գիտեմ, որ սա իմ քաղաքական կարիերայի վրա շատ բացասական ազդեցություն է ունենում։ Բայց առաջնորդը նրա համար է առաջնորդ, որ պետք եղած դեպքում իր ամեն ինչը զոհաբերում է հանուն պետության ու հանուն ապագայի»,- ասաց նա։

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում