Քաղաքականություն

Նազելի Բաղդասարյանը հերքում է վարչապետին վերագրվող որոշ հայտարարություններ

1 րոպեի ընթերցում

Նազելի Բաղդասարյանը հերքում է վարչապետին վերագրվող որոշ հայտարարություններ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը պաշտոնապես հերքում է այնպիսի հայտարարությունները, որոնք չեն հնչեցվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից, սակայն վերագրվում են վարչապետ Փաշինյանին:

Մամուլի խոսնակը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։ Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»։

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին կրկին այցելել է Տավուշի մարզ, հանդիպում ունեցել Ոսկեպարի բնակիչների հետ, ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը, պատասխանել ոսկեպարցիների հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում