Կայացել է Doing Digital Awards-ը՝ Doing Digital Forum-ի առաջին մրցանակաբաշխությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թվային փոխակերպումների Doing Digital հարթակն այս տարի մեկնարկել է Doing Digital Awards մրցանակաբաշխությունը, որն ամենամյա Doing Digital Forum-ի անբաժանելի մասը կլինի: Ֆինթեքի և բիզնեսի թվայնացման հնարավորությունների ուսումնասիրմանը նվիրված Doing Digital Forum-ը նպատակ ունի միավորել պետական ինստիտուտների, ֆինանսական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի ու բիզնես աշխարհի մտքի առաջատարներին և կապերի հաստատման, փորձի փոխանակման ու քննարկումների միջոցով նպաստել Հայաստանում թվայնացման գործընթացի առաջմղմանը։

«Doing Digital Forum-ը վերածվել է կարևոր ավանդույթի, որը մի հարկի տակ համախմբում է փոփոխություններ իրականացնողներին ու գաղափարակիր առաջնորդներին, ովքեր ցանկանում են կիսվել գիտելիքով ու փորձով՝ միաժամանակ խթանելով նորարարությունը։ Այս տարի մենք մեկնարկել ենք մեր առաջին մրցանակաբաշխությունը` ուղղված բացահայտելու և խրախուսելու թվային փոխակերպումների գործընթացի առաջամարտիկներին, ովքեր էական հաջողություններ են գրանցել ևնշանակալի ազդեցություն ունեն համաշխարհային ու տեղական էկոհամակարգում»,- նշել է Doing Digital Platform-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

Գնահատելով թվայնացման ուղղությամբ մի խումբ անհատների ու կազմակերպությունների գրանցած հաջողությունները՝ Doing Digital Awards-ի առաջին մրցանակակիրներն են դարձել Բրեթ Քինգը, Քրիս Սքիները և Դիրք Օլմայերը՝ բանկային, ֆինթեքի ոլորտներում և տաղանդների բացահայտման գործում իրենց փոխակերպող ազդեցության համար:

Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ից մինչև թվային փոխակերպման ոլորտում առաջնորդություն ստանձնած Ամերիաբանկ, բլոկչեյն նորարակական լուծումներ ստեղծող Fastex-ից մինչև հաճախորդների աջակցման AI օգնական Hoory, վեբ դիզայնի լավագույն գործիքներ մշակող Ucraft և լավագույն ներդրումային հավելված առաջարկող Apricot Capital․ նրանք բոլորն առաջին Doing Digital Awards-ի մրցանակակիր են։

Մրցանակաբաշխությունը նաև արժևորել է ՀՀ կենտրոնական բանկի ներդրումը կորպորատիվ մշակույթի փոխակերպման, ArCa-ի ձեռքբերումներն ազգային ֆինանսական ենթակառուցվածքների բարելավման, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) ջանքերը թվային հասարակության ձևավորման գործում։ Doing Digital Awards-ի մրցանակի է արժանացել նաև «Երեմյան Փրոջեքթս»-ը հյուրընկալության և ագրո-նորարարության ոլորտում գերազանցության համար։

Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կրում է նորարարության ոգին, ինչն էլ թվային հասարակության ու տնտեսության խթանիչ ուժն է։

Bank 4.0 և Branch Today, Gone Tomorrow բեսթսելերների հեղինակ, Moven-ի և The Futurists Network and Longevity Alpha-ի հիմնադիր, DDF24-ի գլխավոր խոսնակ Բրեթ Քինգն ասել է․ «Երբ դուք ձգտում եք վերափոխել աշխարհը թվային ու ԱԲ գործիքների միջոցով, ուրեմն ձեզ բազում մարտահրավերներով լի ճանապարհ է սպասվում։ Նման մրցանակով համախոհների կողմից ճանաչում ստանալը մոտիվացնում է գնալ առաջ և բացում դռներ հաջողությունն արագացնելու համար»։

Ապագայում մրցանակաբաշխությունը ակնկալում է ստանալ թվային փոխակերպումներին ուղղված և արհեստական բանականության լուծումների համադրմամբ հաջողված արշավների դիմումներ, որոնց մրցանակի շնորհումը կծառայի գլոբալ մակարդակում գիտելիքի փոխանակմանը և մրցակցության խթանմանը։

«Ես հուսով եմ, որ Doing Digital Awards-ը կդառնա ոլորտի ամենակարևոր մրցանակաբաշխություններից մեկը և կմիավորի առաջատարներին։ Եվ «Մենք Doing Digital Awards-ի մրցանակակիր ենք» միտքը ևս կդառնա կարգախոս, ինչպիսին դարձել է «Մենք հանդիպել ենք Doing Digital-ին» արտահայտությունը»,-հավելել է Տաթևիկ Սիմոնյանը։

Միջազգային Doing Digital Forum 2024-ը, որը կայացավ ապրիլի 3-ին Երևանում, գրանցեց մեծ հաջողություն՝ հյուրընկալելով շուրջ տասը երկրի 20-ից ավելի թվային առաջնորդների, ովքեր ներկայացնում էին համաշխարհային ու տեղական կազմակերպություններ՝ այդ թվում՝ Visa, Moven, Deloitte, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարան և այլն։ Ֆորումի մասնակիցների թիվը գերազանցեց 1000-ը, ինչը վկայում է թվայնացման օրակարգի շուրջ հետաքրքրության մասին։

Հայերեն English

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից

Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է նախկին վարչակազմին