Քաղաքականություն

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների շարունակության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հանրապետության Նախագահն (խմբ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն)այսօր ընդունել է մեր դեսպանին այս թեմայով։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել, որպեսզի ադրբեջանական կողմը պարզաբանի իր մտադրությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այս նաև նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանիև Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունն՝ ընդգծելով․ «Այս կարգավորումը օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում