Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին օրերին Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2024 թվականի ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Սևանա լիճ թափվող ամենաջրառատ համարվող Արգիճի գետում ջրի ելքը կազմել է 21,9 խորանարդ մետր վայրկյան՝ այս տարվա մարտի 16-ի գրանցված 2,79 խորանարդ մետր վայրկյանի դիմաց։ Գավառագետում ջրի ելքը կազմել է 4,28 խորանարդ մետր վայրկյան՝ մեկ ամիս առաջ գրանցված 2,78 խորանարդ մետր վայրկյանի դիմաց։ Մասրիկ Գետում ջրի ելքը կազմել է 5, 72 խորանարդ մետր վայրկյան՝ մեկ ամիս առաջ գրանցված 2,25 խորանարդ մետր վայրկյանի դիմաց։Ձկնագետում ջրի ելքը կազմել է 7,55 խորանարդ մետր վայրկյան՝ մեկ ամիս առաջ գրանցված 0,34 խորանարդ մետր վայրկյանի դիմաց։
2024 թվականի ապրիլի 16-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 29 սանտիմետր բարձրության վրա, որը 6 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։
2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 38 միլիոն 638 հազար խորանարդ մետր ջուր, որից 23 միլիոն 139 հազար խորանարդ մետրը՝ վերջին 1 ամսվա ընթացքում։
Խոսրով Խլղաթյան