Սպորտ

Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում նվաճել են 5 մեդալ

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում նվաճել են 5 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությունում, ընդհանուր առմամբ, նվաճել է 5 մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երիտասարդ բռնցքամարտիկները նվաճեցին 3 արծաթ և 2 բրոնզ:

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ։

Առաջիկա օրերին բռնցքամարտում ուշադրությունը սևեռվելու է արդեն Սերբիայի վրա, որտեղ կայանալու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնելու է 13 տղա և 6 աղջիկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում