Սպորտ

Ցիցիպասը դուրս թողեց Կարեն Խաչանովին Մոնտե Կարլոյի մրցաշարից

1 րոպեի ընթերցում

Ցիցիպասը դուրս թողեց Կարեն Խաչանովին Մոնտե Կարլոյի մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Մոնտե Կարլոյի «Մաստերս» մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP Մաստերս շարքի այս մրցաշարի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը հույն թենիսիստ, աշխարհի 12-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն էր: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ երկու սեթում` 6:4, 6:2 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում