Քաղաքականություն

Դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի խոսնակի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի խոսնակի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Սենատի խոսնակ Ռեմոնդ Գանյեի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կանադայում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ ուշադրություն հրավիրելով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության ապահովման խնդրի վրա։

Առանձնահատուկ կարևորվել է երկկողմ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում։

Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել կրթության ոլորտի հետագա զարգացման կարևորությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում