Քաղաքականություն

ԱԺ–ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ–ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը չընդունեց ընդդիմության նախաձեռնած՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծն իրենց խմբակցությանը փոխանցվել է փակ նիստից 1–2 ժամ առաջ, իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել: «Բացի այդ՝ հայտարարության տեքստում կան նաև մի շարք դրույթներ, որոնք որևէ առնչություն չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»,–ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձևակերպումներ կան: «Նկատի ունենալով, որ մեծամասնությունը չի քվեարկելու, տեղեկացնում ենք, որ այսօր այն կդրվի նաև պաշտոնական շրջանառության մեջ, մեծամասնությանը հնարավորություն կտրվի առավել ակտիվ աշխատել այդ նախագծի մասով»,–ասաց նա:

Հայտարարության նախագիծը քվեարկության ստացավ 31 կողմ, 1 դեմ ձայներ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստը՝ փակ ձևաչափով, կայացել էր ապրիլի 9–ին: Նիստը փակ անցկացնելու որոշումն ընդունվել էր քվեարկությամբ, կողմ էր քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0։ Ընդդիմությունը դեմ էր նիստը փակ ձևաչափով անցկացնելուն: Մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում